Զարիֆ. Իրանի առևտրային հարաբերությունների կարգավորումը ՀԳՀԾ-ի պահպանման հնարավորությունն է
(last modified Thu, 16 May 2019 04:27:06 GMT )
Մայիս 16, 2019 08:57 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանի առևտրային հարաբերությունների կարգավորումը ՀԳՀԾ-ի պահպանման հնարավորությունն է

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «ՀԳՀԾ-ն պահպանելու համար, միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի՝ Իրանի առևտրային հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ինչի մասին նշված է նաև համաձայնագրում»:

Հինգշաբթի օրը, Ճապոնիայի ԱԳՆ Տարո Կոնոյի հետ Տոկիոյում կայացած հանդիպումից հետո, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանը չի ձգտում տարածաշրջանում հակամարտություն հրահրել, սակայն իր ամբողջ ուժով պայքարել է հրահրիչ ուժերի հետ և ներկայումս էլ նույն կերպ է վարվելու»:

Զարիֆը հավելել է. «Հանդիպման ընթաքում Ճապոնիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ իր երկիրը հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ինև պատրաստ է իր դիվանագիտական կարողություններն օգտագործել՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար»:

Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ Տոկիոյում կայացած հանդիպման ընթացքում, Զարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներն անընդունելի են:

Հանդիպման ընթացքում, Տարո Կոնոն Իրանին կոչ էր արել մնալ ՀԳՀԾ-ում:

Տոկիո ժամանելիս լրագրողների հետ ճեպազրույցում Զարիֆն ասել էր, որ այդ երկիր է ժամանալ՝ ԱՄՆ-ի լարվածություն առաջացնող քայլերը քննարկելու  նպատակով: