Մայիս 29, 2019 19:15 Asia/Tehran
  • Իրանի Պաշտպանության նախարարությունը և  բանակն ընդգծում են  պաղեստինցիների պաշտպանության անհրաժեշտությունը

Իրանի Զինված ուժերի և պաշտպանության նախարարությունը և բանակը առանձին հաղորդագրություններ հրապարակելով ընդգծել են, որ աջակցում են Ղոդսի և Պաղեստինի ճնշված ժողովրդի դիմադրությունը:

Ղոդսի օրվա առիթով հրապարակած հաղորդագրության մեջ, Իրանի Զինված ուժերի և պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին տարիներին  Դիմադրության առանցքի հաղթանակները ցույց են տալիս Պաղեստինի ժողովրդի նոր սերնդի շրջանում առկա դիմադրության խորության մասին:

Իրանի Զինված ուժերի և պաշտպանության նախարարություն հաղորդագրության մեջ ասված է, որ սիոնիստական-թաքֆիրական ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դիմաց ձեռք բերված Դիմադրության հաղթանակից հետո, դիմադրության գաղափարախոսությունը այսօր դարձել է իսլամական աշխարհի և բռնահարվածների փափուկ ուժը՝ իմպերիալիզմի դեմ պայքարում:  

Այս տարի Ղոդսի օրը կարող է դառնալ շրջադարձային պահ՝ Երուսաղեմի ազատագրման և աշխարհի մուսուլմանների միասնության համար և բացահայտել տարածաշրջանի կեղծավոր և հետադիմական ռեժիմների իսկական նպատակները:

ԻԻՀ բանակը ևս մի հայտարարությամբ ընդգծել է, որ Իրանը որպես արդարության դրոշակակիր և իմպերիալիզմի դեմ պայքարի առաջատար երկիր, կշարունակի իր պայքարը՝ Պաղեստինի իրավունքների վերականգնման համար:

Հաղորդագրության մեջ նշված է, որ համաշխարհային իմպերիալիզմը փորձում է հանրության ուշադրությունը շեղել Պաղեստինի ազատագրման գաղափարից նրա սադրանքերն, ինչպես՝ «դարի գործարք»-ը, անպայման ձախողելու են:

Այս տարվա Ղոդսի համաշխարհային օրվա քայլերթը  տեղի կունենա մայիսի 31-ին՝ աշխարհի տարբեր երկրներում:

 

 

Պիտակ