Իրանի ԱԳՆ. Բրիտանիան հնարավորինս շուտ իրանական նավթային տանկերը պետք է ազատի
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտնել է, որ Բրիտանիայի կողմից Ջիբրալթարի նեղուցում գտնվող Իրանի նավթային տանկերը բռնագրավելու վերաբերյալ Բրիտանիայի պնդումներն անհիմն են, և տանկերը պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվի:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում Սեյեդ Աբբաս Մուսավին հստակեցրել է, որ փաստաթղթեր և բրիտանացիների հակասական դիրքորոշումները ցույց են տալիս, որ նրանք ԱՄՆ-ի ազդեցության տակ փորձում են վտանգավոր խաղ սկսել: Նա հավելել է.«Սակայն մենք առաջարկում ենք հնարավորինս շուտ ազատ արձակել տանկերը, քանի որ դա բոլորի օգտին է»:
Մուսավին ընդգծել է, որ Իրանը միշտ փորձել է կայունություն և անվտանգության հաստատել հավելել է, որ բոլոր հարեւան երկրների անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը կհանգեցնի անվտանգության, կայունության և բարգավաճման և դա փոխադարձ ազդեցություն ունի այլ երկրների վրա:
Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ տարածաշրջանում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը, և Իրանը դա համարում է վտանգ տարածաշրջանի համար: