Հուլիս 14, 2019 17:05 Asia/Tehran
  • Իրանի բանակի գլխավոր հրամանատար.«Իրանի գրոհելու ուժն ու հարվածելու կարողությունն ավերիչ է»

Իրանի իսլամական հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ասել է.«Ագրեսորների հարձակումն սկսվելուց հետո Իրանի գրոհելու և հարվածելու ուժն ավերիչ է լինելու, և ագրեսորներին ստիպելու է զղջալ իրենց արածի համար»:

Իրանի իսլամական հանրապետության բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին կիրակի օրը նշելով, որ Իրանը որևէ պատերազմի սկսողը չի եղել ու չի լինելու, հավելել է.«Այսօր աշխարհի ու տարածաշրջանի պայմանները պահանջում են առավել քան երբևէ ունենալ բարձր պատրաստվածություն»:

Գեներալ Մուսավին ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը Սրբազան պաշտպանության՝ Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի տարիներին մեկընդմիշտ աշխարհին ապացուցեց, թե ինչ կարող է անել հանուն իր իդեալների պաշտպանության, և այսօր ևս ավելի հզոր է քան նախկինում: Ուստի դույզն չափով չի թերանալու այս երկրի  ու նրա ժողովրդի իդեալների պաշտպանության հարցում»:

Պիտակ