Հուլիս 28, 2019 19:11 Asia/Tehran
  • Էրաղչի.«ՀԳՀԾ-ի հանձնաժողովի նիստը կառուցողական էր»

Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Վիեննայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հանձնաժողովի նիստը կառուցողական էր, սակայն չի կարելի ասել, որ բոլոր հարցերը լուծվել են»:

Այսօր Վիեննայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հանձնաժողովի արտահերթ նիստի ավարտից հետո, Սեյեդ Աբբաս Էրաղչին լրագրողների հետ զրույցում ասել է.«Ջիբրալթարում Բրիտանիայի կողմից Իրանի նավթային լցանավի կալանավորումը   ՀԳՀԾ-ի խախտում է, սակայն այդուհանդերձ այս մասին բանակցությունները կառուցողական էին»:

Էրաղչին հստակեցրել է.«Չի կարելի ասել, որ ամեն ինչ լուծված է, սակայն կարող ենք ասել, որ այս նիստի ընթացքում շատ պարտավորություններ են ստանձնվել»:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը նշել է.«Իրանը կշարունակի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կրճատումը, քանի դեռ իր շահերը չեն ապահովվել»:

Պիտակ