Օգոստոս 10, 2019 12:50 Asia/Tehran
  • Տեղի է ունեցել Իրանի բանակի ՀՕՊ ռադարային համակարգի շնորհանդեսը

Իրանի իսլամական հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի ներկայությամբ, տեղի է ունեցել «Ֆալաղ» ՀՕՊ ռադարային համակարգի շնորհանդեսը:

ԻԻՀ  հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդն այսօր Թեհրանում «Ֆալաղ» ՀՕՊ ռադարային համակարգի շնորհանդեսին ունեցած ելույթում ասել է.«Ֆալաղ ՀՕՊ ռադարային համակարգը 400 կմ հեռահարությամբ կարող է հայտնաբերել թևավոր և բալիստիկ  հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր»:

Գեներալ Սաբահիֆարդի խոսքով՝ Ֆալաղ ռադարային համակարգը արդիական համակարգ է և ունի թևավոր, բալիստիկ և ԱԹՍ-ի հայտնաբերման կարողություն, որի արտասահմանյան օրինակը  կոչվում է «Գամա»: Այն անցած տարիներին ներկրվել է երկիր և  հակաիրանական պատժամիջոցների, տեխնիկական պահեստամասեր չունենալու և վերանորոգման համար  օտարերկրյա խմբերի անկարողության պատճառով, վերարտադրվել է բանակի հակաօդային պաշտպանության երիտասարդ մասնագետների կողմից և ներկայացվել «Ֆալաղ ռադարային համակարգ» անվամբ:

Պիտակ