Օգոստոս 10, 2019 16:57 Asia/Tehran
  • Միջազգային համաձայնություն է կայացել՝ Իրանի արտգործնախարարի նկատսմամբ սահմանված պատժամիջոցների  դեմ

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը, զգուշացնելով ԻԻՀ արտաքին գործերի նախարարի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված անօրինական էմբարգոյի մասին, միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի այդ գործողության դեմ:

ԱՄՆ-ի գանձապետաարանը, որը վերածվել է Իրանի դեմ  Սպիտակ տան տնտեսական պատերազմի շտաբի,   օգոստոսի 1-ին պատժամիջոցներ է սահմանել Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի դեմ:

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին,   միջազգային կազմակերպությունների գլխավոր տնօրեններին, ինչպես նաև Վիեննայում տեղակայված դեսպաններին հղած նամակներում, նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի կողմից Զարիֆին էմբարգոյի ենթարկելու հիմնական պատճառը նրա ցուցաբերած անկեղծ աջակցությունն է՝ դիվանագիտության, խաղաղության և բազմակողմանիության նկատմամբ: Նա հավելել է, որ այս քայլն արվել է Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականության շրջանակներում:

Ղարիբաբադին ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ պետության պետքարտուղարին էմբարգոյի ենթարկելը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, այդ թվում ՝ ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտում է, հավելով, որ Միացյալ Նահանգների այս կամայական որոշումը ևս մեկ անգամ բացահայտեց այդ երկրի պաշտոնյաների երկակի և հակասական դիրքորոշումը:

 

Պիտակ