Օգոստոս 21, 2019 16:33 Asia/Tehran
  • ԻՀՊԿ.«Իրանի պաշտպանական արդյունաբերությունը նրան դարձրել է տարածաշրջանի հզոր ուժը»

Չորեքշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, ԻՀՊԿ-ն հայտարարել է.«Ցամաքային, ծովային և օդատիեզերական ոլորտում Իրանի պաշտպանական կարողություններն ու ձեռքբերումները, որոնք համապատասխանում են համաշխարային արդիական ստանդարտներին և ստեղծվել են Իրանի դեմ առկա սպսռնալիքներին դիմակայելու համար, ԻԻՀ-ին վերածել են տարարծաշրջանի հզոր և արտատարածաշրջանային ուժերի հետ մրցակցող ուժի»:

Հաղորդագրության մեջ ԻՀՊԿ-ն հավելել է.«Իրանի զսպողական հնարավորությունների և տարողությունների սահմանափակման վրա բռնատեր համակարգի ու իմպերիալիստների կենտրոնացումը ցույց է տալիս, որ թշնամիների հակաիրանական սցենարները չեզոքացնելու և խափանելու հարցում Իրանը մեծ հաջողությունների է հասել»: 

ԻԻՀ-ի բանակը նույնպես Պաշտպանական արդյունաբերության օրվա առիթով հրապարակած հաղորդագրության մեջ շեշտել է.«Իրանի զինված ուժերը, որ շարունակ թշնամիների կողմից ենթարկվել են դաժան ու շարունակական պատժամիջոցների, հենվելով մարդկային կապիտալի և իրենց կարողությունների վրա, անցնող 40 տարիների ընթցքոմ ռազմական տարբեր տեխնիկաների նախագծմամբ ու արտադրությամբ, կարողացել են ոչ միայն ապահովել անհրաժեշտ զսպողականությունը, այլև տարածաշրջանի քաղաքական ու ռազմական հավասարություններում հասնել ազդեցիկ ու ցանկալի կետի»:

Պիտակ