Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի և Իրանի արտգործնախարարները հանդիպումը
(last modified Thu, 22 Aug 2019 16:17:41 GMT )
Օգոստոս 22, 2019 20:47 Asia/Tehran
  • Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի և Իրանի արտգործնախարարները հանդիպումը

Հինգշաբթի օրը, Իրանի և Նորվեգիայի արտգործնախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Ինե Էրիկսոնն Սուրիդեն համատեղ մամլո ասուլիսում ընդգծել են միջուկային համաձայնագրի պահպանման և լարվածության նվազեցման անհրաժեշտությունը:

Իրանի արտգործնախարարը գոհունակություն հայտնելով  Նորվեգիայի արտգործնախարարի հետ բանակցությունների վերաբերյալ նաև անդրադառձել է Նորվեգիայի պաշտոնյաների հետ ունեցած իր հանդիպումներին, ընդգծելով բազմակողման քաղաքականության կարևորությունը:

Զարիֆը հերքելով Վաշինգտոնի պաշտոնյաների կողմից Պարսից ծոցում նավթային տանկերների համար Թեհրանի կողմից խոչընդոտներ առաջացնելու վերաբերյալ մեղադրանքները, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Պարսից ծոցում անապահովության պատճառն է, և ԱՄՆ-ի կողմից ցանկացած գործողություն, կբարձրացնի տարածաշրջանում անապահովության ռիսկերը :

Նորվեգիայի արտգործնախարարն Իրանի արտգործնախարարի հետ բանակցությունները կառուցողական բնութագրելով ասել է, որ Զարիֆի հետ խոսել է տարածաշրջանում սրվող լարվածության, ՀԳՀԾ-ի, մարդու իրավունքների և այլ հարցերի վերաբերյալ:

Կարևորելով երկկողմ բանակցությունները և բազմակողմանիությունն Էրիքսոնը հավելել է.«Նորվեգիայի համար կարևոր է պահպանել Իրանի միջուկային գործարքը»: