Օգոստոս 28, 2019 13:12 Asia/Tehran
  •  Իրանի ԶՈՒ-երը պատրաստ են դիմակայել թշնամուն

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ ԶՈՒ-երը պատրաստ են դիմակայել թշնամու ցանկացած սպառնալիքի:

Գեներալ Մոհամմադհոսեյն Դադրեսը, չորեքշաբթի օրը հայտարարել է. «ԻԻՀ ԶՈՒ-երը գտնվում  են լիարժեք պատրաստվածության վիճակում և կարող են դիմակայել օդային, ցամաքային, կամ ծովային ցանկացած սպառնալիքի»:  

Նշելով, որ Իրանը շարունակելու է զարգացնել իր պաշտպանական կարողությունը, Դադրեսը հավելել է. «Իրանը շարունակելու է հզորացնել իր պաշտպանական ու ռազմական ուժը»:

Անդրադառնալով թշնամիների սադրանքներին, նա նշել է. «Թշնամին հպարտանում է մանկասպանությամբ, ուղևորատար ինքնաթիռների կործանմամբ, դեղերի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով և Աֆղանստանում ու Պակիստանում հարսանեկան միջոցառումները թաղման միջոցառումների վերածելով»:

 

 

Պիտակ