Սեպտեմբեր 01, 2019 11:55 Asia/Tehran
  • Կայացել է իրանական Քիան անօդաչու թռչող սարքի շնորհանդեսը

ԻԻՀ Հակաօդային պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, կայացել է Քիան անօդաչու թռչող սարքի շնորհանդեսը:

Սեպտեմբերի մեկն ԻԻՀ հակաօդային պաշտպանության օրն է:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Քիան անօդաչու թռչող սարքի շնորհանդեսի ժամանակ, ԻԻՀ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդն ասել է.«Քիան հակաօդային պաշտպանության ԱԹՍ-ն նախագծվել է երկու ձևում բարձր արագությամբ հետախուզման ու հայտնաբերման և սահմանված թիրախին հարվածելու համար երկար թռիչք իրականացնելու համար»:

Գեներալ Սաբաի Ֆարդն ընդգծել է, որ Քիան արդիական ԱԹՍ-ը նախագծվել, արտադրվել ու փորձարկման է հանձնվել մոտավորապես մեկ տարվա ընթացքում:

Այս անօդաչուն կարող է երկրի սահմաններից շատ հեռու տարածքներում երկար թռիչք իրականացնելով, թշնամու հողում հարվածեել սահմանված թիրախներին:

 

Պիտակ