Գեներալ Բաղերի.«Դիմադրության ճակատն ընթանում է Սիոնիստական ռեժիմի թուլացման ուղղությամբ»
Իրանի իսլամական հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է.«Տարածաշրջանի ներկա իրավիճակում, Դիմադրության ճակատն օրեցօր առաջ է գնում ՝ խարխլելով Սիոնիստական ռեժիմի դիրքերը:
«Սեփահ Նյուզ»-ի հաղորդման համաձայն, այսօրկայացած միջոցառման ժամանակ, Իրանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադային գեներալ Մոհամմադ Բաղերին, անդրադառնալով Սիրիայում, Իրաքում ու Եմենում Դիմադրության առանցքի արձանագրած հաղթանակներին, հայտարարել է.«Եմենցիներն այսօր հասել են ինքնաբավության և պաշտպանում են իրենց: Եմենցիներն այսօր ունեն աշխարհի բոլոր արդիական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման կարողություն»:
Նշելով, որ Իրանի իսլամական հանրապետությունն աշխարհի ամենաապահով երկրների շարքում է, գեներալ Բաղերին ասել է.«Այն փաստը, որ թշնամիներն Իրանի անվտանգության դեմ քայլեր անելու կարողությունը չունի, Իրանի ժողովրդի զավակների շուրջօրյա ջանքերի ու նվիրվածության արդյունքն է»:
Անդրադառնալով Իրանի տարածքում ամերիկյան լրտեսական ԱԹՍ-ի ոչնչացմանը, Իրանի ԶՈւ ԳՇ պետն ասել է.«ԱՄՆ-ի բանակը քննարկելով Իրանի տարածաշրջանային ազդեցությունն ու ռազմական կարողությունը, հասել է այն եզրակացության, որ այդ քայլին պատասխանելու կարողությունը չունի»: