Մուսավի. Իրանը շարունակում է կրճատել ՀԳՀԾ-ի պարտավորությունները
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի կրճատել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:
Երկուշաբթի օրը, Սեյեդ Աբաս Մուսավին անդրադառնալով Իրանի կողմից ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման երրորդ քայլին, ասել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, համաձայնության մյուս անդամները խոստացել են իրականացնել իրենց պարտավորությունները, սակայն մինչ այժմ չեն կատարե իրենց հանձնառությունները:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ եթե համաձայնության մյուս կողմերը կատարեն իրենց պարատավորությունենրը, Իրանը հավատարիմ կմնա ՀԳՀԾ-ին, սակայն եթե հասկանա, որ ՀԳՀԾ-ում իր ներկայությունը չի համապատասխանում Իսլամական հանրապետության ազգային շահերին և չի ծառայում երկրի շահերին, համապատասխան որոշում կկայացնի՝ անել իր պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլը:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման մասին որոշ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի կապակցությամբ, Մուսավին ասել է, որ նման հանդիպում տեղի չի ունենալու:
Սաուդյան Արաբիայի երկու նավթային խոշոր օբյեկտների վրա իրականացված հարձակումից հետո, Իրանի դեմ հնչեցրած մեղադրանքների մասին Մուսավին ասել է, որ Եմենն արդեն հինգ տարի ներքաշվել է արյունալի պատերազմի մեջ, և բնական է, որ Եմենի ժողովուրդը, բանակը և նրա ժողովրդական ուժերը պատասխանեն ոտնձգիչների ոճրագործություններին: