Ղարիբ Աբադի. Իրանը տարածաշրջանում անվտանգության և կայունության աղբյուրն է
Չորեքշաբթի օրը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի գագաթաժողովում Իրանի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի և ԱՄԷ-ի անհիմն մեղադրանքները, նշելով. «Իրանն ապացուցել է, որ հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության և կայունության հիմնական աղբյուրը»:
Ղարիբ Աբադին նշել է, որ Սիոնիստական ռեժիմն ունենալով առիթից օգտվելու քաղաքականության երկարամյա փորձ, և պաղեստինցիների ու Միջին Արևելքի այլ ժողովուրդների նկատմամբ իր անմարդկային վերաբերմունքով, հանդիսանում է տարածաշրջանի նորագույն պատմության մեջ ճգնաժամերի, անկայունության ու բռնությունների տարածման աղբյուրը:
Նա հավելել է, որ շատ ծիծաղելի է, երբ մի ռեժիմ, որն անտեսելով զենքի չտարածման պայմանագրերը, արտադրել է զանգվածային ոչնչացման զենքեր, անամոթաբար մեղադրանք է ուղղում մի երկրի, որը հանդիսանում NPT- ի անդամ պետություն, և որի միջուկային ծրագիրն իրականացվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ:
Ղարիբ Աբադին նշել է, որ Իրսյալեը պետք է հրաժարվի միջուկային զենքից, առանց նախապայմանի միանա NPT դաշինքին և ՄԱԳԱՏէ-ին թույլ տա վերահսկողություն սահմանել իր միջուկային զինանոցի նկատմամբ: