Ղարիբ Աբադի. Իրանը տարածաշրջանում անվտանգության և կայունության աղբյուրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i111615-Ղարիբ_Աբադի._Իրանը_տարածաշրջանում_անվտանգության_և_կայունության_աղբյուրն_է
Չորեքշաբթի օրը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի գագաթաժողովում Իրանի դեմ ուղղված Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄԷ-ի անհիմն մեղադրանքները, նշելով. «Իրանն ապացուցել է, որ հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության և կայունության հիմնական աղբյուրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2019 04:25 Asia/Tehran
  • Ղարիբ Աբադի. Իրանը տարածաշրջանում անվտանգության և կայունության աղբյուրն է

Չորեքշաբթի օրը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի գագաթաժողովում Իրանի դեմ ուղղված Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄԷ-ի անհիմն մեղադրանքները, նշելով. «Իրանն ապացուցել է, որ հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության և կայունության հիմնական աղբյուրը»:

Ղարիբ Աբադին նշել է, որ Սիոնիստական ռեժիմն ունենալով առիթից օգտվելու քաղաքականության երկարամյա փորձ, և պաղեստինցիների ու Միջին Արևելքի այլ ժողովուրդների նկատմամբ իր անմարդկային վերաբերմունքով, հանդիսանում է տարածաշրջանի նորագույն պատմության մեջ ճգնաժամերի, անկայունության ու բռնությունների տարածման աղբյուրը:

Նա հավելել է, որ շատ ծիծաղելի է, երբ մի ռեժիմ, որն անտեսելով զենքի չտարածման պայմանագրերը, արտադրել է զանգվածային ոչնչացման զենքեր, անամոթաբար մեղադրանք է ուղղում մի երկրի, որը հանդիսանում NPT- ի անդամ պետություն, և որի միջուկային ծրագիրն իրականացվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ:

Ղարիբ Աբադին նշել է, որ Իրսյալեը պետք է հրաժարվի միջուկային զենքից,  առանց նախապայմանի միանա NPT դաշինքին և ՄԱԳԱՏէ-ին թույլ տա վերահսկողություն սահմանել իր միջուկային զինանոցի նկատմամբ: