Մուսավի. Իրանը պատրաստ է կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման չորրորդ քայլը
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ Թեհրանը պատրաստ է անել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման չորրորդ քայլը:
Սեյդ Աբբաս Մուսավին մամուլի ասուլիսում ասել է, որ ՀԳՀԾ-եվ ստանձնած պարտավորությունների կրճատման Իրանի 4 քայլը նախագծված է, և Թեհրանը պատրաստ է իրագործել այն:
Անդրադառնալով Լիբանանում տեղի ունեցած վերջին անկարգություններին, Մուսավին ասել է.«Իրանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին և հույս է հայտնում, որ բոլոր կողմերի և կուսակցությունների համագործակցույամբ, խաղաղությունը կվերադառնա Լիբանան»:
Իրանի ԱԳՆ խասնակն անդրադառնալով Սիրիայի տարածքում ռազմակայան հիմնելու Թուրքիայի փորձին, ասել է, որ թուրքերը կարող են իրենց սահմանին ռազմակայան ունենալ, սակայն Սիրիայի տարածքում ռազմաբազայի հիմնումն անընդունելի է և խախտում է ՄԱԿ-ի օրենքները:
Իրանի ԱԳՆ խասնակն անդրադառնալով Ամադ Նյուզ» թշնամի լրատվական կայքի ղեկավար Ռուհոլլահ Զամի ձերբակալությանն ասել է. «Զամը կապված էր լրտեսական և դիվերսանտ կազմակերպությունների հետ և ընդունել է իր մեղադրանքը»: