Կարևորվում է բոլոր ոլորտներում Իրանի ու Ճապոնիայի համագործակցությունների ընդլայնումը
Իրանում Ճապոնիայի դեսպանը կարևորել է բոլոր ոլորտներում Իրանի ու Ճապոնիայի համագործակցությունների ընդլայնումը:
Ուրբաթ օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, նշելով, որ Իրանի ու Ճապոնիայի ժողովուրդների հարաբերությունները հազար տարվա անցյալ ունեն, Իրանում Ճապոնիայի դեսպան Միթսո Սայթոն ասել է.«Իրանի ու Ճապոնիայի ժողովուրդները լուծելու են առկա խնդիրները և Տոկիոն Թեհրանի հետ հարաբերությունների հարցում չափազանց լավատես է»:
Իրան-Ճապոնիա առևտրական հարաբերությունների կապակցությամբ Սայթոն նշել է.«Ճապոնական ընկերությունները ցանկանում են ներկայություն ունենալ Իրանում և այս ոլորտում վճռական մոտեցում ունեն»:
Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Իրանում Ճապոնիայի դեսպանը շեշտել է.«Իրանի ժողովրդի վրա ԱՄՆ-ի կողմից ճնշումների շրջանն այդ երկրի յոթհազարամյա քաղաքակրթության դիմաց ոչինչ է»:
Մտահոգություն հայտնելով Միջին Արևելքում լարվածություների սրման կապակցությամբ, Սայթոն ասել է.«Ճապոնիան չի միանալու ԱՄՆ-ի կոալիցիային և շարունակելու է լարվածություների նվազեցմանն ուղղված իր ջանքերը»: