ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու նպատակով բանակցությունների անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i113342-ԻԻՀ_ԱԳ_նախարարն_ընդգծել_է_ՀԳՀԾ_ն_պահպանելու_նպատակով_բանակցությունների_անհրաժեշտությունը
Նշելով, որ Իրանն արել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլը, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ Թեհրանը պատրաստ է համաձայնագիրը պահպանելուն ուղղված բանակցությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2019 04:05 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու նպատակով բանակցությունների անհրաժեշտությունը

Նշելով, որ Իրանն արել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլը, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ Թեհրանը պատրաստ է համաձայնագիրը պահպանելուն ուղղված բանակցությունների համար:

Ավելի վաղ, Թուրքիա մուտք գործելու ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով իր պարտավորությունների կրճատման Իրանի չորրորդ քայլին, նշել էր, որ եթե համաձայնագրի մյուս կողմերի քայլերն անարդյունավետ լինեն, Իրանը շարունակելու է իր պարտավորությունների կրճատման գործընթացը:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Թեհրանը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իր հանձնառությունների խախտման և եվրոպացիների թերացումների ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատմամբ հանդերձ, պատրաստ է շարունակել բանակցությունները:

Զարիֆը, ով մեկնել է Թուրքիա՝ ECO տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 24-րդ նիստին մասնակցելու նպատակով, նշել է, որ նիստում քննարկվելու են կազմակերպության բարեփոխումների հետ կապված հարցեր և 2025թ հեռանկարային ծրագիրը, որը հաստատվել է Թեհրանում: