ԻԻՀ առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել երկրում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին
https://parstoday.ir/hy/news/iran-i113349-ԻԻՀ_առաջնորդը_ցավակցական_ուղերձ_է_հղել_երկրում_տեղի_ունեցած_երկրաշարժից_տուժածներին
Իրանի արևելյան Ատրպատական նահանգում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչն այսօր այցելել է նահանգի երկրաշարժից տուժած շրջաններ: Նա Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ցավակցական ուղերձը փոխանցել է տուժածներին:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2019 10:37 Asia/Tehran

Իրանի արևելյան Ատրպատական նահանգում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչն այսօր այցելել է նահանգի երկրաշարժից տուժած շրջաններ: Նա Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ցավակցական ուղերձը փոխանցել է տուժածներին:

Իրանի հյուսիս-արևմտյան Ատրպատական նահանգում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչ Հոջջաթ-օլ-էսլամ Սեյեդ Մոհամմադ Ալե Հաշեմը, երկրաշարժի գոտում այցելել է վրաններում գտնվող տուժածներին: Նա խոսել է փրկարարների հետ և տեղեկացել է այդ շրջաններում տիրող իրավիճակի մասին:

Նոյեմբերի 8-ին  Իրանի  արևելյան Ատրպատական նահանգի Միանե և Սարաբ քաղաքներում տեղի էր ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Երկրաշարժի հետևանքով, մինչ այս պահը, զոհվել է 6 և վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ: