Զարիֆ. «Իրանն օգտվում է ՀԳՀԾ-ի համաձայնության հատուցող քայլերից»
Հակադարձելով Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի արտգործնախարարների տարածած հաղորդագրությանն, Իրանի արտգործնախարարն ասել է.«Իրանն օգտվում է ՀԳՀԾ-ի համաձայնության 36-րդ կետում նշված հատուցող քայլերից»:
Երկուշաբթի երեկոյան, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի արտգործնախարարները և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը, համատեղ հաղորդագրություն տարածելով, մտահոգություն են հայտնել Իրանի կողմից ՀԳՀԾ-ի համաձայնության շրջանակում պարտավորությունների կրճատման չորրորդ քայլի իրագործման կապակցությամբ:
Երեքշաբթի օրը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում, հրապարակելով 2018թ. նոյեմբերի 6-ի նամակը, խոսքն ուղղելով Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարին և համաձայնության մյուս կողմերին, գրել է.«Իրանը հարգում է միջուկային համաձայնության շրջանակում իր հանձնառությունները: Թող եվրոպացիները ցույց տան վերջին 18 ամիսների ընթացքում իրենց իրականացրած հանձնառություններից գոնե մեկը»:
Զարիֆը նշել է, որ այն ժամանակ, երբ եվրոպացիները ժամանակ էին վատնում, Իրանն իրագործեց տարաձայնությունների վերացման մեխանիզմը:
2019թ. նոյեմբերի 5-ին, ՀԳՀԾ-ի շրջանակում հանձնառությունների կրճատման չորրորդ քայլն իրագործելուց հետո, Իրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում սկսել է ուրանի հարստացման աշխատանքը: