Թավրիզից մեքենաշինական սարքավորումներ են արտահանվում Սիրիա
Դեկտեմբեր 17, 2019 04:51 Asia/Tehran
Իրանի Tabriz Machinery ընկերության գործադիր տնօրենի տեղակալը հայտարարել է, որ կազմակերպությունն արտահանման պայմանագիր է կնքել Սիրիայի հետ:
Հաբիբ Աբբասփուրը հայտարարել է. «Թավրիզից Սիրիա սարքավորումների արտաանմանն ծավալը կազմում է 26 միլիոն դոլար, որին ավեկացել է ևս 10 միլիոն դոլար»:
Նա հավելել է. «Մեր սարքավորումներն արտահանվել են նաև Գերմանիա, Թուրքիա, Իրաք և Հայաստան»:
Tabriz Machine ընկերությունը արտադրում է արդյունաբերական մեքենաներ, ինչպես՝ հաստոցներ, արդյունաբերական կոմպրեսորներ, ջրի պոմպեր, էլեկտրական շարժիչներ, հոսքագծեր, դիզելային շարժիչներ, տեքստիլ մեքենաներ, խառատահաստոցներ, ֆրեզերային մեքենաներ, հորատման սարքավորումներ:
Պիտակ