Դեկտեմբեր 17, 2019 10:51 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ.«Իրանը ցանկանում է սերտ հարաբերություններ հաստատել Ասիական կարևոր երկրների հետ»

ԻԻՀ նախագահն ասել է.«Հայացքը դեպի արևելք և ասիական կարևոր երկրների հետ սերտ հարաբերություն հաստատելու քաղաքականությունն ԻԻՀ նպատակներից է»:

Երեքշաբթի առավոտյան, Կուալա Լումպուր-2019 միջազգային նիստին մասնակցելու նպատակով Մալայզիա ուղևորվելիս, Հասան Ռոհանին ասել է.«Ահաբեկչությունը, պատերազմն ու արյունահեղությունը, արտաքին միջամտությունները և զարգացման պայմանների բացակայությունն իսլամ աշխարհի առջև ծառացած խնդիրներն են»:

Անդրադառնալով քաղաքական, տնտեսական և բնապահպանական հարցերում Իրան-Ճապոնիա հարաբերություններին, Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ի անօրինական  պատժամիջոցներն անօգուտ են և աշխարհի երկրները ձգտում են Իրանի հետ սերտ հարաբերություններ հաստատել»:

Նշելով, որ Տոկիո այցելությունն իրականացվում է երկկողմ հարաբերությունների դյուրացման ուղղությամբ, Ռոհանին ասել է, որ Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանի անվտանգության հետ կապված և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Կուալա Լումպուրում նիստին մասնակցելուց հետո, ԻԻՀ նախագահը մեկնելու է Տոկիո:

Պիտակ