Ռոհանի. Մալայզիայում և Ճապոնիայում գերազանց պայմանավորվածություններ են ձեռ բերվել
(last modified Sun, 22 Dec 2019 05:46:13 GMT )
Դեկտեմբեր 22, 2019 09:16 Asia/Tehran
  • Ռոհանի. Մալայզիայում և Ճապոնիայում գերազանց պայմանավորվածություններ են ձեռ բերվել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, որը պաշտոնական այցով մեկնել էր Մալայզիա և Ճապոնիա, շաբաթ երեկոյան վերադարձել է Թեհրան:

Թեհրան ժամանելուց հետո, Ռոհանին հայտարարել է, որ երկու այցերն էլ շատ կարևոր են և այցերի ընթացքում ձեռք են բերվել գերազանց պայմանավորվածություններ:

Նշելով,. որ Իրանն արդեն 90 տարի բարեկամական կապեր ունի Ճապոնիայի հետ, Ռոհանին հավելել է. «Ճապոնական կողմը նոր առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները կոտրելու ուղղությամբ և երկու երկրները շարունակելու են այդ ուղղությամբ բանակցությունները»:

Նշելով, որ Շինզո Աբեն հայտարարել է Իրանի Չաբահարում ներդրումներ անելու իր երկրի պատրաստակամության մասին, Ռոհնաին հավելել է. «Հյուսիս-հարավ տրանզիտային ճանապարհը, որը Չաբահարից տարածվում է դեպի Կասպից ծով և այնպտեից շարունակվում դեպի Թուրքմենստան, Ինչեբարան և Աստարա, կարևոր նշանակություն ունի Ճապոնիայի համար»: