Հորմուզի խաղաղության Իրանի նախագիծն արդյունավետ ուղի՝ տարածաշրջանի լարվածությունը նվազեցնելու համար
(last modified Fri, 27 Dec 2019 14:53:51 GMT )
Դեկտեմբեր 27, 2019 18:23 Asia/Tehran
  • Հորմուզի խաղաղության Իրանի նախագիծն արդյունավետ ուղի՝ տարածաշրջանի լարվածությունը նվազեցնելու համար

Ճապոնիայում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ Հորմուզի խաղաղության ԻԻՀ նախաձեռնությունն արդյունավետ միջոց է՝ Արևմտյան Ասիայւմ լարվածություն թուլացնելու համար:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների սպառնալիքների պատճառով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող լարվածությունը և Իրանի դեմ ուղղված մեղադրանքները, սույն թվական սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի ԳԱ նիստում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ներկայացրեց «Հորմուզի խաղաղության » կամ «Հույսի կոալիցիա» նախաձեռնությունը:

Ուրբաթ օրը, ի պատասխան Ասիայի արևմուտք զորուժ գործուղելու Ճոպանիայի որոշմանն, այդ երկրում Ւրանի դեսպանատունը հայտարարել է. «Օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում, չի նպաստւմ Արևմտյան Ասիայում լարվածության մեղմացման ը և խաղաղության ու անվտանգության հաստատմանը»:

Այսօր Ճապոնիայի կառավարությունը հաստատել է 2020թ հունվարրի կեսին Ասիայի արևմուտք զորուժ գործուղելու նախագիծը:

Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել չմիանալ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ձևավորած ռազմածովային դաշինքին, որպեսզի չվնասի Իրանի եհտ իր վաղեմի հարաբերությունները: