Իրանը դիմակայելու է տարածաշրջանի երկրները մասնատելու թշնամիների չարանենգ պլաններին
Միջազգային հարցերով Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա միջամտությանը և դիմակայելու է տարածաշրջանի երկրներին թուլացնելու և մասնատելու թշնամիների բռնությանը, սադրանքներին , ագրեսիային ու չարանենգ պլաններին»:
Այսօր Թեհրանում Սիրիայի ցեղախմբերի (աշիրա) առաջնորդների ու շեյխերի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ալի Աքբար Վելայաթին նրանց համարելով Սիրիայում դիմադրության առաջատարներն ասել է.«ԱՄՆ նախագահի անտրամաբանական այն դիրքորոշումը,որ հստակորեն հայտարարում է,թե՝ սիրիական նավթն օգտագործելու նպատակով ներկայություն ունի այդ երկրում, անօրինական քայլ է և ակնհայտ գողություն , ինչը հակասում է միջազգային օրենքներին»:
Վելայաթին հավելել է.«Տարածաշրջանի երկրների ճակատագիրը կապակցված է միմյանց, և եթե որևէ երկիր ագրեսիայի, թալանի ու կողոպուտի ենթարկվի ,չպետք է լռել ,այլ պետք է միմյանց համագործակցությամբ դիմակայել բռնություններին»: