Իրանի խորհրդարանի նախագահ. Սիրիայի ճգնաժամն ավարտվել է
Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի ճգնաժամն ավարտվել է և այդ երկիրը մուտք է գործել վերակառուցման փուլ:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, կիրակի օրը հաղորդել է, որ Ալի Լարիջանին, Թեհրանում Սիրիայի մի շարք ցեղախմբերի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, կարևորելով ժողովրդի կողմից երկրի Սահմանադրության մշակումն ասել է. «Սիրիայի ժողովուրդը չունի աջակցի ու պաշտպանի կարիք և կարող է առանց արտաքին ճնշման, հաստատել իր երկրի օրենքը»:
Խոսելով Սիրիայում առկա որոշ խնդիրների մասին, Լարիջանին ասել է. «Իդլիբում ահաբեկիչների ներկայությունը վտանգավոր է Սիրիայի համար և այդ խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծել»: Լարիջանիի ասելով. «Սիրիայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները վկայում են, որ նրա միակ նպատակը Սիրիայի նավթին տիրանալն է»: