Զարիֆ. «Թրամփն ավելի է վատթարացնում իրավիճակն Արևմտյան Ասիայում»
https://parstoday.ir/hy/news/iran-i115392-Զարիֆ._Թրամփն_ավելի_է_վատթարացնում_իրավիճակն_Արևմտյան_Ասիայում
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ նախագահը ավելի է սրում իրավիճակն Արևմտյան Ասիայում»:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Հունվար 07, 2020 18:47 Asia/Tehran
  • Զարիֆ. «Թրամփն ավելի է վատթարացնում իրավիճակն Արևմտյան Ասիայում»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ նախագահը ավելի է սրում իրավիճակն Արևմտյան Ասիայում»:

Թեհրանում, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  Մոհամմեդ Ջավադ Զարիֆը  հավելել է.«ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո Իրանը ԱՄՆ-ի ռազմական քայլերից չի վախենում»:

Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի կառավարությունը գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանությամբ և Իրանի մշակութային կենտրոնները թիրախ դարձնելու մասին հնչեցրած սպառնալիքներով, միջազգային հանրությանը ցույց տվեց, որ բնավ չի հարգում միջազգային օրենքները և պատրաստ է պատերազմական հանցագործություններ իրականացնել»:

Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է.«Իրաքի տարածքում գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը պետական ահաբեկչության օրինակ է և Թեհրանը պատասխանելու է այս ահաբեկչական քայլին»: