Շամխանի. Տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրս գալը պետք է դառնա առաջնահերթություն
«ԱՄՆ ահաբեկչական ուժերի ներկայությամբ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը երբեք չի հասնի կայունության, խաղաղության և կայուն անվտանգության», - ասել է Իրանի ազգային անվտանգության գերգույն խորհրդի քարտուղարը, հավելելով, որ տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրս գալը պետք է առաջնահերթություն լինի:
Ալի Շամխանին երկուշաբթի օրը Թեհրանում Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Այն օլ Ասադ ռազմաբազայի հրթիռակոծմամբ, Իրանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ որևէ դեպքում չի հապաղի պաշտպանել իր ազգային շահը և անվտանգությունը:
Շամխանին հավելել է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի սպանությունն ավելի ամրպնդեց տարածաշրջանում Դիմադրության առանցքն ու տարածաշրջանի ժողովուրդների ատելությունն ԱՄՆ-ի նկատմամբ»:
Հանդիպման ժամանակ, Էմադ Խամիսը բարձր է գնահատել ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի ժողովրդին ցուցաբերած ԻԻՀ աջակցությունը: Նա նշել է. «Նահատակ գեներալ Սուլեյմանիի նպատակն էր աշխարհի ճնշված ժողովուրդներին պաշտպանել ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ճնշումներից»: