Ռոհանի. գեներալ Սոլեյմանին Իրանի սահմանապահն էր
https://parstoday.ir/hy/news/iran-i115709-Ռոհանի._գեներալ_Սոլեյմանին_Իրանի_սահմանապահն_էր
Իրանի նախագահն ասել է. «Ղոդս ուժերի հրամանատար, նահատակ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանին Իրանի սահմանապահն էր, բայց նա երբեք չէր ցանկացել սահման ստեղծել իրանցիների միջև»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2020 12:42 Asia/Tehran
  • Ռոհանի. գեներալ Սոլեյմանին Իրանի սահմանապահն էր

Իրանի նախագահն ասել է. «Ղոդս ուժերի հրամանատար, նահատակ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանին Իրանի սահմանապահն էր, բայց նա երբեք չէր ցանկացել սահման ստեղծել իրանցիների միջև»:

Չորեքշաբթի օրը, ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանին, կառավարության կազմի նիստում, անդրադառնալով Ղասեմ Սուլեյմանիի նահատակությանն ասել է.«Տարածաշրջանի ժողովուրդները պետք է փորձեն ԱՄՆ-ին դուրս բերել տարածաշրջանից»:

Իրանի նախագահը միջուկային խնդրի վերաբերյալ ասել է . «Այն հայտարարությունը, թե Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել, անհիմն է»:

Ռոհանին ասել է. «Իրանն իր միջուկային ծրագիրն իրականացնում է երաշխիքների և լրացուցիչ արձանագրությունների հիման վրա: ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն ու տեսուչները ներկա են Իրանում և նրանց տեսախցիկները տեղակայված են Իրանի ուրանի  հարստացման կենտրոններում»: