Զարիֆ. «ԱՄՆ-ը տարածաշրջանում ստեղծված վտանգավոր իրավիճակի գլխավոր մեղավորն է»
(last modified Sun, 19 Jan 2020 07:22:42 GMT )
Հունվար 19, 2020 10:52 Asia/Tehran
  • Զարիֆ. «ԱՄՆ-ը տարածաշրջանում ստեղծված վտանգավոր իրավիճակի գլխավոր մեղավորն է»

Իրանի արտգործնախարարը վտանգավոր է բնութագրել Արևմտյան Ասիայում ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ին է ներկայացրել է որպես ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավոր:

Հնդկական «Timesnow» կայքին տված հարցազրույցում, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ը բոլոր հարցերին նայում է իր և ոչ թե Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ժողովրդի տեսանկյունից»:

Անդրադառնալով ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հանդեպ տարածաշրջանի երկրների հասարակությունների հարգանքին, Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ը տեսավ, որ նահատակ Ղասեմ Սուլեյմանիի սպանվելուց հետո, աշխարհի տարբեր շրջաններում նրա հիշատակին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին»:

Իրանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ գեներալ Սուլեյմանիի սպանությունն ուրախացրեց միայն ԻԼԻՊին, ԱՄՆ-ի նախագահ  Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մայք Պոմպեոին: