Զարիֆը Թրամփին խորհուրդ է տվել իր արտաքին քաղաքականությունը վարել հենվելով իրականությունների վրաել
Հակադարձելով գերմանական «Շփիգել» օրաթերթին տված իր հարցազրույցի որոշ հատվածների խեղաթյուրմանը, Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել իր արտաքին քաղաքականությունը վարել, հենվելով իրողությունների վրա:
Կիրակի օրը, իր թվիթերյան էջում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է, որ Դոնալդ Թրամփն ավելի է արտաքին քաղաքականության շրջանակում իր որոշումներն ու հայտարարությունները կայացնի իրողությունների և ոչ թե «Fox News»-ի վերնագրերի կամ պարսկերենի թարգմանիչների խոսքերի հիման վրա:
Իրանի արտգործնախարարը Թրամփին խորհուրդ է տվել անգլերենով ընթերցել Շփիգելին տված իր հարցազրույցն ամբողջությամբ:
Կիրակի առավոտյան, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, թվիթերում անդրադառնալով գերմանական Շփիգել շաբաթաթերթին տված Զարիֆի հարցազրույցին, գրել է, որ Իրանի արտգործնախարարն ասել է, թե պատժամիջոցների վերացման դեպքում, Թեհրանը կբանակցի ԱՄՆ-ի հետ: