Զարիֆը Թրամփին խորհուրդ է տվել իր արտաքին քաղաքականությունը վարել հենվելով իրականությունների վրաել
https://parstoday.ir/hy/news/iran-i116184-Զարիֆը_Թրամփին_խորհուրդ_է_տվել_իր_արտաքին_քաղաքականությունը_վարել_հենվելով_իրականությունների_վրաել
Հակադարձելով գերմանական «Շփիգել» օրաթերթին տված իր հարցազրույցի որոշ հատվածների խեղաթյուրմանը, Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել իր արտաքին քաղաքականությունը վարել, հենվելով իրողությունների վրա:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 26, 2020 07:31 Asia/Tehran
  • Զարիֆը  Թրամփին խորհուրդ է տվել իր արտաքին քաղաքականությունը վարել հենվելով իրականությունների վրաել

Հակադարձելով գերմանական «Շփիգել» օրաթերթին տված իր հարցազրույցի որոշ հատվածների խեղաթյուրմանը, Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել իր արտաքին քաղաքականությունը վարել, հենվելով իրողությունների վրա:

Կիրակի օրը, իր թվիթերյան էջում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է, որ Դոնալդ Թրամփն ավելի է արտաքին քաղաքականության շրջանակում իր որոշումներն ու հայտարարությունները կայացնի իրողությունների  և ոչ թե «Fox News»-ի վերնագրերի կամ պարսկերենի թարգմանիչների խոսքերի հիման վրա:

Իրանի արտգործնախարարը Թրամփին խորհուրդ է տվել անգլերենով ընթերցել Շփիգելին տված իր հարցազրույցն ամբողջությամբ:

Կիրակի առավոտյան, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, թվիթերում անդրադառնալով գերմանական Շփիգել շաբաթաթերթին տված Զարիֆի հարցազրույցին, գրել է, որ Իրանի արտգործնախարարն ասել է, թե պատժամիջոցների վերացման դեպքում, Թեհրանը կբանակցի ԱՄՆ-ի հետ: