Գեներալ Սալամի. ԱՄՆ-ը կզղջա, որ սպառնում է ԻՀՊԿ-ի հրամանատարներին
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պետք է զգույշ լինեն իրենց քայլերից հավելել է.«Նրանք, ովքեր իրանցի հրամանատարներին սպառնում են սպանել, եթե ողջ մնան, անպայման կզղջան դրա համար»:
Հակադարձելով ԻՀՊԿ-ի հրամանատարների սպանելու կապակցությամբ ԱՄՆ-ի սպառնալիքին, գեներալ Հոսեյն Սալամին ասել է.«Իսլամական հանրապետության թշնամիները գիտեն, որ եթե սպառնան սպանել իրանցի հրամանատարներին, նրանց հրամանատարի կյանքը անվտանգ չի լինի»:
Գեներալ Սալամին ընդգծել է, որ եթե թշնամիները շարունակեն իրենց սադրիչ գործունեությունը, այնպիսի պայմանների առջև կկանգնեն որ չկարաողանան այն կառավարել:
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը անդրադառնալով տարբեր ոլորտներում ԱՄՆ-ի ձախողումներին Իրանի դեմ քայլերում, ասել է, որ նրանք ինչպես ռազմական , այնպես էլ տնտեսական պատժամիջոցների ոլորտում ձախողվեցին: