Ռոհանի. Իրանի ժողովրդի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը տնտեսական ահաբեկչություն է
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցներն ապօրինի են և հակասում են ՄԱԿ-ի բանաձևերին ու միջազգային պարտավորություններին: Նա հավելել է. «Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն ահաբեկչական գործողություն են:
Չորեքշաբթի օրը, Իրանի 37-րդ գրքի համաշխարհային ցուցահանդեսի մրցանակակիրների պարգևատրման արարողություն ժամանակ, Հասան Ռոհանին, անդրադառնալով դեղորայքի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, հայտարարել է. «Այս իրողությունը պետք է աշխարհի մարդանց պատմել գրքերի միջոցով»:
Նշելով, որ ամերիկացիները ստում են, պնդելով, թե դեղորայքի ոլորտի նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանել, Ռոհանին հավելել է. «Երբ Վաշինգտնոը պատժամիջոցներ է սահմանում Իրանի բանկերի դեմ, ահաբեկական գործողություն է իրականացնում»:
Իրանի գրքի 37-րդ համաշխարհային ցուցահանդեսի մրցանակակիրներ են դարձել Չինաստանի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Գերմանիայի հեղինակների 6 աշխատանքներ, որոնք պարգևատրվել են ԻԻՀ նախագահի ներկայությամբ, իրանցի հեղինակների հետ միասին: