Փետրվար 16, 2020 08:37 Asia/Tehran
  • Իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, Զարիֆը նշել է, որ Եվրոան պետք է կատարի իր պարտավորորւթյունները

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Եվրոպան պետք է կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները Մոհամմադ Ջավադ Զարիֆի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր,  տարածաշրջանում վերջին զարգացումները և ՀԳՀԾ-ն:

Նշելով, որ Եվրոպան հավատարիմ չի մնացել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին, Զարիֆը հավելել է. «Այն ճանապահը, որ ընտրել է Եվրոպան, չի օգնի խնդիրների լուծմանը: Միակ ճիշտ ճանապարհը Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարումն է»:

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում ունեցած ելույթում, Զարիֆը հայտարարել է. «Եթե Եվրոպան կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, Իրանը կդադարեցնի իր պարտավորությունների նվազեցման գործընթացը»:

Պիտակ