Ռոհանի. Իրանը շարունակում է բարգավաճել, չնայած շրջափակումներին ու պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/iran-i117139-Ռոհանի._Իրանը_շարունակում_է_բարգավաճել_չնայած_շրջափակումներին_ու_պատժամիջոցներին
ԻԻՀ նախագահն անդրադառնալով Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրի գիտական ​​առաջընթացին և կարևոր նորամուծություններին, ասել է. «Իրանը, ճնշումների և պատժամիջոցների պայմաններում, շարունակում է իր առաջընթացի ուղին»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Փետրվար 17, 2020 08:19 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը շարունակում է բարգավաճել, չնայած շրջափակումներին ու պատժամիջոցներին

ԻԻՀ նախագահն անդրադառնալով Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրի գիտական ​​առաջընթացին և կարևոր նորամուծություններին, ասել է. «Իրանը, ճնշումների և պատժամիջոցների պայմաններում, շարունակում է իր առաջընթացի ուղին»:

Խարազմիի անվան երեսուներկուերորդ միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ ունեցած ելույթում, նշելով, որ գիտության ու նորարարության ոլորտում առաջընթացն Իրանի հպարտությունն է, Հասան Ռոհանին ասել է. «Ուսանողների,  հետազոտական, գիտական ու տեխնոլոգիական կենտրոնների, ճամբարների և գիտատեխնիկական պարկերի քանակի առումով, Իրանը համեմատելի չէ 41 տարի առաջվա հետ»:

Նա  հավելել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանն անհամեմատելի առաջընթաց է արձանագրել գիտության ու տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին և այդ մասին փաստում են վիճակագրական տվյալները»:

Իրանի նախագահը շնորհավորել է փառատոնի ընթացքում ներկայացված 15 նախագծերի հեղինակներին: