Լարիջանի.«Ժողովրդի ակտիվ մասնակցությունն ընտրություններին կփոխի ամերիկացիների առավելագույն ճնշման քաղաքականությունը»
(last modified Thu, 20 Feb 2020 15:43:47 GMT )
Փետրվար 20, 2020 19:13 Asia/Tehran
  • Լարիջանի.«Ժողովրդի ակտիվ մասնակցությունն ընտրություններին կփոխի ամերիկացիների առավելագույն ճնշման քաղաքականությունը»

Նշելով, որ ժողովուրդը պետք է ընտրություններին ակտիվ մասնակցություն բերելով և ճիշտ ընտրություն անելով, բարձրացնի խորհրդարանի արդյունավետությունը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ժողովրդի ակտիվ մասնակցությունն ընտրություններին պատճառ կդառնա, որ ԱՄՆ-ն փոխի իր առավելագույն ճնշման քաղաքականությունը»:

Չորեքշաբթի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, նշելով, որ ամերիկացիները ձգտում են թերարագնահատել ժողովրդի մասնակցությունն Իսլամական խորհրդարանի ընտրություններին, Ալի Լարիջանին հստակեցրել է.«Նրանք ուզում են դա օգտագործել ժողովրդի նկատմամբ ճնշումները մեծացնելու համար»:

«Ժողովուրդը պետք է ամերիկացիների ցանկությանը հակառակ քայլ անի: Հաշվի առնելով ազգային զգոնությունը, ուրբաթ օրն անցկացվելիք ընտրությունները լինելու են արժանապատիվ ընտրություններ և թշնամուն հրաժարեցնելու են իր ուղուց», հավելել է Լարիջանին: 

Իրանի իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրությունները կմեկնարկեն փետրվարի 21-ին առավոտյան ժամը 8-ին: