Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարները մասնակցել են ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i117310-Իրանի_եռյակ_իշխանությունների_ղեկավարները_մասնակցել_են_ընտրություններին
Իրանի գործադիր, դատական ​​և օրենսդիր մարմինների ղեկավարները մասնակցել են իսլամական խորհրարանի 11-րդ շրջանի ընտրություններին:
(last modified 2026-02-01T14:49:58+00:00 )
Փետրվար 21, 2020 12:17 Asia/Tehran

Իրանի գործադիր, դատական ​​և օրենսդիր մարմինների ղեկավարները մասնակցել են իսլամական խորհրարանի 11-րդ շրջանի ընտրություններին:

Նախագահ Հասան Ռոհանին, Թեհրանում տեղակայված ընտրատեղամասերից մեկում իր ընտրությունը կատարելուց հետո, հայտարարել է. «Այսօր, Իրանի ժողովուրդն առավել քան երբևէ, կհիասթափեցնի թշնամուն»:

Նա հավելել է. «Իսլամական հեղափոխությունցի հետո կայացած առաջին ընտրությունից անցել է 40 տարի և չնայած առկա բոլոր խնդիրներին, ու պատերազմին, Իրանում բոլոր ընտրություններն անկացվել են ժամանակին»:

Հույս հայտնելով, որ խորհրդարանի 11-րդ շրջանը կգումարվի ժողովրդի տված ձայներով, Ռոհանին նշել է. «Հույս ունեմ, որ խորհրդարանն կանցնեն լավագույնները»:

Իրանի դատական համակարգի ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին, նույնպես, քվերակելուց հետո լրագրողներին ասել է. «Ընտրությունները կչեզոքացնեն թշնամու սադրանքները»:

Նա հավելել է. «Իրանի ժողովրդի ներկայությունը տարբեր ասպարեզներում մշտապես հիասթափեցրել է թշնամուն: Եվ այսօրվա լայնածավալ ներկայությունն ընտրություններին, նույնպես բացառություն չի լինի»:

Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին նույնպես, այսօր մասնակցել է ընտրություններին: Նա նշել է. «ԱՄՆ-ի պաշտոնյաներն ու այդ երկրի հետ կապված ԶԼՄ-ները, ոչ մի ջանք չխնայեցին Իրանին վնասելու համար: Սակայն քվերակության առաջին իսկ րոպեներից մարդկանց լայնածավալ ներկայությունն ընտրատեղամասերում,  ուժեղ պատասխան էր թշնամուն»: