Իրանի իսլամակա խորհրդարանի ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.57 տոկոսը
https://parstoday.ir/hy/news/iran-i117398-Իրանի_իսլամակա_խորհրդարանի_ընտրություններին_մասնակցել_է_ընտրողների_42.57_տոկոսը
Իրանի Ներքին գործերի նախարարը հայտարարել է,որ Իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.57 տոկոսը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 23, 2020 17:47 Asia/Tehran
  • Իրանի իսլամակա խորհրդարանի ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.57 տոկոսը

Իրանի Ներքին գործերի նախարարը հայտարարել է,որ Իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.57 տոկոսը:

Իրանի Ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլը կիրակի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնել է,որ 24 միլիոն 512 հազար 404 ընտրող մասնակցել է Իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրություններին:

Ռահմանի Ֆազլի խոսքով՝ ընտրողների 48 տոկոսը եղել են կանայք, 52 տոկոսը՝ տղամարդիկ:

Փետրվարի 21-ին Իրանի 208 ընտրատարածքներում տեղի ունեցան իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման, իսկ Թեհրանի, Ղոմի, Ֆարսի, Հյուսիսային Խորասանի և Ռազավի Խորասանի հինգ ընտրատարածքներում՝ Բանիմացների խորհրդի 5-րդ գումարման առաջին միջանկյալ ընտրությունները :

Ավելի վաղ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլա Խամենեին, բարձր էր գնահատել ժողովրդի ակտիվ մասնակցությունն ընտրություններին: