Ռոհանի․«Պատժամիջոցները չկարողացան ազդել իրանցիների կամքի վրա»
https://parstoday.ir/hy/news/iran-i117478-Ռոհանի_Պատժամիջոցները_չկարողացան_ազդել_իրանցիների_կամքի_վրա
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է․-«Պատժամիջոցները չկարողացան ազդել Թեհրան-Հյուսիս ավտոմայրուղին կառուցելու իրանցի ճարտարագետների, աշխատավորների ու տնօրենների վճռակամության վրա»։
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Փետրվար 25, 2020 16:43 Asia/Tehran
  • Ռոհանի․«Պատժամիջոցները չկարողացան ազդել իրանցիների կամքի վրա»

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է․-«Պատժամիջոցները չկարողացան ազդել Թեհրան-Հյուսիս ավտոմայրուղին կառուցելու իրանցի ճարտարագետների, աշխատավորների ու տնօրենների վճռակամության վրա»։

Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը Թեհրան-Հյուսիս ավտոմայրուղու շահագործման հանձնելու արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է․-«Չնայած բոլոր դժվարություններին, իրանցիներն ամենուրեք խիզախաբար հրապարակ են դուրս գալիս և չեն ընկրկում դժվարությունների և ԱՄՆ-ի բռնի պատժամիջոցների առաջ»։

«Իրանի ժողովուրդը չի պատրաստվում ինչ-որ բան մուրալ թշնամուց։ Դիմակայելով բռնի պատժամիջոցներին, իրանցիները  թշնամուն կստիպեն զղջալ», ասել է նախագահ Ռոհանին։

Իրանի իսլամական հանրապետության գործադիր իշխանության ղեկավարն անդրադառնալով Իրանի որոշ քաղաքներում կորոնավիրուսի տարածմանն ասել է․-«Չպետք է վախենալ այդ վիրուսից: Պետք է  համատեղ ջանքերով հաղթահարել այն»։