Իրանը հանդես է եկել Իդլիբում իրավիճակի կայունացման կոչով
https://parstoday.ir/hy/news/iran-i117607-Իրանը_հանդես_է_եկել_Իդլիբում_իրավիճակի_կայունացման_կոչով
Իրանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել քայլեր ձեռնարկել հնարավորինս արագ կայունացնելու Իդլիբում ստեղծված վիճակը: Հայտարարության մեջ ասված է. «Իրանը ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբում տեղի ունեցող զարգացումներին և դրա տարածաշրջանային հետևանքներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2020 12:43 Asia/Tehran
  • Իրանը հանդես է եկել Իդլիբում իրավիճակի կայունացման կոչով

Իրանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել քայլեր ձեռնարկել հնարավորինս արագ կայունացնելու Իդլիբում ստեղծված վիճակը: Հայտարարության մեջ ասված է. «Իրանը ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբում տեղի ունեցող զարգացումներին և դրա տարածաշրջանային հետևանքներին»:

Նախարարությունը հավելել է. «Իրանը համոզված է, որ Աստանայի գործընթացը կարող է կարևոր դերակատարություն նունենալ ահաբեկչության դեմ պայքարի, քաղաքական տարաձայնությունների լուծման և հակամարտությունների ժամանակ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու հարցում»:

Հայտարարության մեջ նաև ասված է. «Իրանը դատապարտում է երրորդ երկրների միջամտութունն այս գործընթացին և ԱՄՆ-ի անպատասխանատու գործողությունները, որոնց միակ նպատակն է սրել տարածաշրջանի լարվածությունը և թալանել նավթային ռեսուրսները»:

Վերջին օրերին, թուրքական բանակը բազմաթիվ հարձակումներ է իրականացրել Իդլիբում Սիրիայի բանակի դիրքերի դեմ՝  աջակցություն ցուցաբերելով ահաբեկիչներին: