200 ընտրատեղամասերում Իրանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները հաստատվել են
(last modified Mon, 09 Mar 2020 15:18:01 GMT )
Մարտ 09, 2020 18:48 Asia/Tehran
  •   200 ընտրատեղամասերում Իրանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները հաստատվել են

Իրանի ներքին գործերի նախարարության շտաբի խոսնակը հաստատել է 200 ընտրատեղամասերում Իրանի իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրությունների արդյունքների հավաստիությունը:

Երկուշաբթի օրն անդրադառնալով Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի կողմից ևս 29 ընտրատեղամասերի արդյունքների հավաստիության հաստատմանը, Իրանի ՆԳ նախարարության ընտրությունների շտաբի խոսնակ Սեյեդ Էսմայիլ Մուսավին հավելել է․«Հաշվի առնելով անցած օրերին 171 ընտրատեղամասերում ընտրության անցկացման հավաստիության հաստատումը, ընդհանուր առմամբ Սահմանադրության պահապան խորհրդի կողմից հաստատվել է 200 ընտրատեղամասերում Իրանի իսլամական խորհրդարանի ընտրությունների արդյունքների հավաստիությունը և  փոխանցվել ներքին գործերի նախարարությանը»։

Իրանի իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրությունները տեղի ունեցան 2020 թվականի փետրվարի 21-ին ավելի քան 24 միլիոն 500 հազար ընտրողների մասնակցությամբ։ 290 պատգամավորական մանդատի համար պայքարել է ավելի քան 7 հազար մարդ: Իրանի խորհրդարանում ամրագրված է հինգ տեղ կրոնական փոքրամասնությունների համար: