Մարտ 21, 2020 09:10 Asia/Tehran
  • Զարիֆը և Բորելը հեռախոսազրոյց են ունեցել կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ

Իրանի ԱԳ նախարարը և ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ամբողջ աշխարհում և Իրանում, այդ թվում նաև վիրուսի դեմ պայքարին ուղղված Իրանի գործողությունները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հեռախսազրույցը տեղի է ունեցել Զարիֆի կողմից աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին ԱՄՆ-ի հակաիրանական պատժանմիջոցների, դեղորայքի ոլորտի նկատմամբ կիրառվող սահմանափակումների և բժշկական ահաբեկչությանը մասին տեղեկացնելու շրջանակում:

Զորակցություն հայտնելով Իրանին և դատապարտելով ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները, որոնք վտանգում են իրանցիների կյանքն  ու առողջությունը, Բորելը հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է համագործակցեն այս ուղղությամբ արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Պիտակ