Ռոհանի․ Աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի ճանապարհին Իրանն ընդունելի մակարդակում է գտնվում
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է․ «Covid 19 հիվանդության մասին Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարի ներկայացրած զեկույցը հաշվի առնելով, Իրանն այս հիվանդության բուժման առումով ընդունելի մակարդակում է գտնվում»։
Կիրակի օրը կայացած կառավարության նիստում, նշելով, որ երկրի շատ նահանգներ թիկունքում են թողել կորոնավիրուսի ճգնաժամի սրացման փուլը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է․ «Իրանի և եվրոպական ու արևմտյան երկրների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ մեր երկրում իրավիճակն ավելի լավ է»։
Ռոհանին հստակեցրել է․ «Իրանը շատ լավ հնարավորություններ ունի և՛ բուժման ոլորտում և՛ հիվանդանոցային մահճակալների ու սարքավորումների ապահովման առումով»։
Նախագահի խոսքերով՝ բժիշկների ու բուժաշխատողների հմտության շնորհիվ, կորոնավիրուսից մահացության թիվը նվազում է։
Անդրադառնալով պատժամիջոցներին, ԻԻՀ նախագահն ասել է․«Իրանի ժողովուրդն ու բժիշկները մշտապես հպարտանալու առիթ են հանդիսացել, քանի որ նրանց հաջողվել է նման պայմաններում պայքարել կորոնավիրուսի դեմ և կառավարել երկիրը»։