Իրան. ԱՄՆ-ի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործության հստակ օրինակ են
(last modified Fri, 03 Apr 2020 08:51:25 GMT )
Ապրիլ 03, 2020 13:21 Asia/Tehran
  • Իրան. ԱՄՆ-ի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործության հստակ օրինակ են

ՄԱԿ-ում իրանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներն անմեղ մարդկանց զրկում են դեղորայքին, բժշկական սարքավորումներին և ծառայություններին հասանելիությունից և հանդիսանում են մարդկության դեմ ուղղված հանցագործության ակնհայտ օրինակ:

Իսմայիլ Բաղաեյ Համանեն,  ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմին ուղղված նամակում ասել է, որ ԱՄՆ կառավարությունը նպաստում է կորոնավիրուսի տարածմանը, գրել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցներն խոչընդոտում են Իրանի հետ բանկային գործարքների իրականացմանը, ներառյալ կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժշկական համակարգի կողմից անհրաժեշտ ապրանքների գնմանը:

Համանեն հավելել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական և բանկային սահմանափակումների ուժեղացումը միջազգային հանցագործություն է:

Իրանցի դիվանագետը  միջազգային հանրությանը հորդորել է լուրջ քայլեր ձեռնարկել՝ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ,ք անի որ դրանք աննախադեպ սպառնալիք են  համաշխարհային հանրային առողջության համար: