Իրանը ողջունել է Իրաքի նոր վարչապետի նշանակումը
Իրանի արտգործնախարարության խոսնակը ողջունել է Մուստաֆա Աբդուլ Լաթիֆ ալ-Քազեմիի նշանակումը Իրաքի նոր վարչապետի պաշտոնում:
«Իրանը միշտ էլ աջակցել է Իրաքում անկախության, ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, քաղաքական կայունության հաստատումը: Թեհրանը համոզված է, որ այդ երկրում առկ ախնդիրների լուծումը հնարավոր է միայն բոլոր քաղաքական հոսանքների համաձայնության և ժողովրդավարական գործընթացների միջոցով», - ասեկ է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին:
Նա հավելել է, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել Իրաքի նոր կառավարության հետ:
Հինգշաբթի օրը, Ադնան ալ-Զարֆիի հրաժարականից հետո, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը վարչապետի պաշտոնում նշանակեց Մուստաֆա Աբդուլ Լաթիֆ ալ-Քազեմիին::