Ռոհանի. Իրանն առաջատար դիրք ունի աշխարհում ալյումինի, պողպատի և պղնձի արտադրության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i119723-Ռոհանի._Իրանն_առաջատար_դիրք_ունի_աշխարհում_ալյումինի_պողպատի_և_պղնձի_արտադրության_ոլորտում
ԻԻհ նախագահը Ֆարս նահանգի ազգային և ենթակառուցվածքային նախագծերի շահագործման արարողության ժամանակ ասել է. «Իրանն աշխարհում 14-րդ տեղում է ալյումինի, 10-րդ տեղում՝ պողպատի, 15-րդ տեղում՝ պղնձի արտադրության որլորտում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2020 13:25 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանն առաջատար դիրք ունի աշխարհում  ալյումինի, պողպատի և պղնձի արտադրության ոլորտում

ԻԻհ նախագահը Ֆարս նահանգի ազգային և ենթակառուցվածքային նախագծերի շահագործման արարողության ժամանակ ասել է. «Իրանն աշխարհում 14-րդ տեղում է ալյումինի, 10-րդ տեղում՝ պողպատի, 15-րդ տեղում՝ պղնձի արտադրության որլորտում»:

Հինգշաբթի օրը շահագործման են հանձնվել ալյումինի արդյունաբերական համալիրի (SALCO) չորս ազգային և ենթակառուցվածքային նախագծերը,  նահատակ Ղասեմ Սուլեյմանիի անվան 124 մահճակալով հիվանդանոցը և Ֆարս նահանգի հարավում գտնվող Լամերդ քաղաքի միջազգային օդանավակայանի տերմինալը :

Հինգշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին  տեսակոնֆերանսի միջոցով ունեցած ելությում, երախտագիտություն հայտնելով բոլոր մասնագետներին, ինժեներներին և աշխատողներին, ովքեր աշխատում են իսլամական Իրանի զարգացման համար,ասել է. «Արդյունաբերության ոլորտում գրանցվում են մեծ ձեռքբերումներ ու առաջընթաց»:

Ռոհանին հավելել է. «Չնայած պատժամիջոցներին, այդ ծրագրերն իրականացվում են, ինչը շատ կարևոր է»:

Չորեքշաբթի օրը ԻՀՊԿ-ն հաջողությամբ արձակեց «Նուռ» արբանյակը, որը տեղակայվել է 425կմ. հեռավորության  վրա  Երկիր մոլորակի  ուղեծրում: