Զարիֆը և Գութերեշը շեշտել են Եմենի ժողովրդին մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը
Ապրիլ 26, 2020 11:59 Asia/Tehran
Իրանի արտգործնախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել են Եմենի սահմանները և նավահանգիստները բացելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի այդ երկրին մրդասիրական օգնություն ուղարկել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գութերեշի հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չի կարող ունենալ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Եմենում հրադադարի հաստատման և քաղաքական բանակցություններ անցկացնելու Իսլամական հանրապետության ջանքերը:
Ապրիլի 12-ին Զարիֆի հետ հեռախոսազրույցում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Եմենում հրադադարի պահպանմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերը:
Պիտակ