Մուսավի․ «Իրանը պաշտպանում է տարածքային ամբողջականությունը պահպանող միասնական Եմենը»
https://parstoday.ir/hy/news/iran-i119962-Մուսավի_Իրանը_պաշտպանում_է_տարածքային_ամբողջականությունը_պահպանող_միասնական_Եմենը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նշելով, որ Եմենում կայունության հաստատման միակ ելքը եմենական խմբերի միջև միասնականությունն է, ընդգծել է․ «Իրանի իսլամական հանրապետությունը կողմ է Եմենի տարածքային ամբողջականությանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2020 13:16 Asia/Tehran
  • Մուսավի․ «Իրանը պաշտպանում է տարածքային ամբողջականությունը պահպանող միասնական Եմենը»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նշելով, որ Եմենում կայունության հաստատման միակ ելքը եմենական խմբերի միջև միասնականությունն է, ընդգծել է․ «Իրանի իսլամական հանրապետությունը կողմ է Եմենի տարածքային ամբողջականությանը»։

Չորեքշաբթի օրն անդրադառնալով Եմենի հարավում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է․ «Նման քայլերը ոչ միայն չեն նպաստի Եմենի ներկա խնդիրների կարգավորմանը, այլև ավելի կբարդացնեն այդ երկրի իրավիճակը»։

Ընդգծելով Եմենի դեմ պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը, Մուսավին ասել է․ «Եմենում կայունության հաստատման միակ ելքը, եմենական խմբերի միջև քաղաքական բանակցությունների անցկացումն է»։

Հարավային Եմենի  անցումային խորհուրդը, որին աջակցում է Արաբական Միացյալ  Էմիրությունները, կիրակի առավոտյան Եմենի հարավային նահանգներում ինքնավար  կառավարություն է հռչակել։

Այդ խորհուրդը նաև հայտարարել է, որ շաբաթ օրն այդ տարածաշրջանում ուժի մեջ կմտնի արտակարգ դրության ռեժիմը։