Ռոհանի.«Շվեյցարիան պետք է ավելի արդյունավետ դեր խաղա ԱՄՆ անօրինական գործողությունների հարցում»
Շվեյցարիայի նախագահի հետ հեռախոսազրույցում , ԻԻՀ նախագահն ասել է.«Թեհրանն ակնկալում է, որ Շվեյցարիան Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական ու անմարդկային պատժամիջոցների հարցում ավելի արդյունավետ դերակատարություն ունենա»:
Երեքշաբթի օրը Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետտա Սոմմարուգայի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին ողջունելով Եվրոպական երկրների կողմից Իրանի հետ INSTEX համատեղ հաշվարկային մեխանիզմը գործարկելու այդ երկրի նախաձեռնությունը, ընդգծել է.«Ֆինանսական մեխանիզմի ստեղծումը կարող է արդյունավետ լինել այս ծանր պայմաններում և ակնկալվում է,որ այս մեխանիզմի ակտիվացմամբ, որոշ երկրներում Իրանի ֆինանսական ռեսուրսները կկարողանան գործել»:
Կարևորելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, նախագահ Ռոհանին ընդգծել է.«Անհրաժեշտ է, որ Եվրամիությունը քայլեր ձեռնարկի ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ, իսկ Շվեյցարիան կարող է օգնել որպեսզի ամրապնդվեն ՀԳՀԾ-ի հիմքերը»:
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետտա Սոմմարուգան, ցավ հայտնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, ասել է.«Շվեյցարիան եվրոպական մյուս կողմերին հորդորում է պահպանել ՀԳՀԾ-ն և կատարել այդ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»: